Իտալիան նոր նախագահ կունենա

Իտալիայում նախագահական ընտրություններ են ընթանում: Քվեարկության առաջին 2 փուլերն անարդյունք են եղել: Առաջին փուլում առաջատարը Սենատի նախկին ղեկավար Ֆրանկո Մարինին է եղել, ով 521 ձայն է հավաքել: 2-րդ փուլում սակայն նա հաջողություն չի գրանցել, նրա օգտին է քվեարկել ընդամենը 15 մարդ, գրում է “neva24”-ը:
2-րդ հավանական թեկնածուն հայտնի իրավաբան եւ քաղաքական գործիչ Ստեֆանո Ռոդոտան է, ով եւս չի կարողացել անհրաժեշտ քանակությամբ ձայներ հավաքել: Եվ, վերջապես, 3-րդ հավանական թեկնածուն Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին է:
Ամենայն հավանականությամբ, ընտրությունները չեն ավարտվի նաեւ 3-րդ փուլով, սակայն 4-րդ` եզրափակիչ փուլում Պրոդին մեծ հնարավորություններ ունի անհրաժեշտ քանակությամբ ձայներ հավաքել:
Իտալիայում նախագահին ընտրում են խորհրդարանի պատգամավորները, սենատորները եւ պատվիրակները մարզերից: Առաջին 3 փուլերում հաղթանակի համար անհրաժեշտ է հավաքել ձայների 2/3-ը: Դրանից հետո բավական է միայն մեծամասնությունը: