21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Նոր «երկաթյա լեդի»․ Թերեզա Մեյը դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը հանձնարարել է Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյին ձևավորել երկրի նոր կառավարությունը, հայտնում է РИА Новости-ն։

Թագուհին Բուքինգհեմյան պալատում հանդիպել է Դեյվիդ Քեմերոնի հետ, որի ընթացքում ընդունել է Քեմերոնի ներկայացրած հրաժարականի դիմումը: Այնուհետեւ նա հանդիպել է արդեն ներկայիս վարչապետ Թերեզա Մեյին։

Բուքինգհեմյան պալատում ընդունելությունից հետո Մեյը կմեկնի Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայր` «Դաունինգ սթրիթ 10», որտեղ տեղի կունենա «միջուկային ճամպրուկի» բանալիների փոխանցումը նոր վարչապետին: Մեյը դարձավ բրիտանական պատմության երկրորդ կին վարչապետը. առաջինը Մարգարեթ Թեթչերն էր` «երկաթյա լեդին», ով Չերչիլից հետո ամենաերկար պաշտոնավարած վարչապետն էր:

1465401825

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ