22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ԵԱՀԿ ԽՎ նախագահ է ընտրվել ավստրիացի Քրիստին Մուտոնենը

Թբիլիսիում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 25-րդ նստաշրջանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով կառույցի նախագահ է ընտրվել ավստրիացի խորհրդարանական Քրիստին Մուտոնենը: ԵԱՀԿ լրատվական ծառայության փոխանցմամբ՝  Մուտոնենը նախկինում զբաղեցրել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահի պաշտոնը:

ԵԱՀԿ ԽՎ նորանշանակ նախագահը նշել է, որ ակտիվ աշխատելու է ԵԱՀԿ անդամ պետությունների կառավարությունների և ԵԱՀԿ այլ ինստիտուտների հետ` ավելի սերտ համագործակցություն ծավալելու համար: «Խորհրդարանականները կարող են ակտիվ դեր խաղալ խաղաղության և կայունության ապահովման գործում: Պարտավորված կլինեմ համոզվելու, որ նրանք ունեն դա ապահովելու հնարավորություն»,- ասել է Մուտոնենը:

Երեք տարի ժամկետով ԵԱՀԿ ԽՎ նախագահի տեղակալներ են ընտրվել լիտվացի Վիլիա Ալեկնետե Աբրամիկիենը, ադրբեջանցի Այազ Գուլիևը, պորտուգալացի Իզաբել Սանթոսը: Մեկ տարի ժամկետով ԵԱՀԿ փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի ռումինացի Վիկտոր Դոբրեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ