27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիան փորձում է զիջումների գնալ ու փրկել երկիրը մեկուսացումից

Թուրքիայի իշխանությունները գիտակցելով, որ նախկին վարչապետի կողմից որդեգրված «Զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը գրեթե փակուղում է հայտնվել, սկսել են զիջողական քաղաքականություն որդեգրել տարբեր ուղղություններով:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան և Իսրայելը համաձայնության են հասել կարգավորել հարաբերությունները 6 տարի տևած լարվածությունից հետո:

Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը նախատեսող համաձայնագիրը երկու կողմերը ստորագրել են հունիսի 28-ին՝ իրենց ԱԳ նախարարություններում։ Համաձայնագիրն իսրայելական կողմից Իսրայելի ԱԳՆ- ում ստորագրել է Իսրայելի ԱԳՆ-ի գլխավոր տնօրեն Դորե Գոլդը, Թուրքիայի կողմից՝ ԱԳ փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։

Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերություններում ճգնաժամը սկսվեց «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո, երբ իսրայելցի զինվորները 2010 թ-ի մայիսի 31-ին հարձակվել էին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, որը միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում օգնություն էր փոխադրում Պաղեստինի Գազայի հատված: Թել Ավիվը պահանջել էր նավի վրա բեռների ստուգում անցկացնել: Երբ նավի անձնակազմը հրաժարվել էր ենթարկվել պահանջին, իսրայելցի զինվորները հարձակման էին անցել, որի հետևանքով զոհվել էր Թուրքիայի 9 քաղաքացի: Միջադեպից հետո հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիայի կողմից առաջադրած 3 նախապայմանները հետևյալն էին՝ «Մավի Մարմարա» նավի միջադեպի համար ներողություն խնդրել, անձնակազմի 9 զոհված անդամների ընտանիքներին փոխհատուցում տրամադրել, Իսրայելի կողմից Գազայի նկատմամբ կիրառող էմբարգոն  դադարեցնել:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ Իսրայելում և Թուրքիայում երկու երկրների դեսպանատները կվերսկսեն իրենց աշխատանքը, ինչպես նաև Իսրայելը համաձայնագրով փոխհատուցում կվճարի «Մավի Մարմարա» գործողության ժամանակ սպանված Թուրքիայի քաղաքացիների ընտանիքներին և թույլ կտա 10 հազար տոննա մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված։

Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնության հասնելը դրական ազդեցություն կունենա Իսրայելի տնտեսության վրա: Նա ասել է, որ  հարաբերությունների կայունացման համաձայնության շնորհիվ Իսրայելը կկարողանա եվրոպական շուկա գազ տեղափոխել Թուրքիայի տարածքով:

Հարաբերությունների կարգավորումը ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը` կոչելով այն տարածաշրջանում կայունության հուսադրող ազդանշան:

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը իր թվիթերյան էջում գրել է, որ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը «մեծ հնարավորություններ» կստեղծի տարածաշրջանի համար:

Թուրքիայի նախագահի կողից վերջերս ՌԴ նախագահին հղած ուղերձn ու Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումն ապացուցում է, որ Թուրքիայի իշխանությունները երկընտրանքի առջև էին կանգնած՝ կամ պետք է հետևողականություն ցուցաբերեին իրենց իսկ որդեգրած «հպարտ» քաղաքականությանը, կամ պետք է զիջումների գնան ու փրկեն երկիրը մեկուսացումից:

 

 

Աշխեն Սահակյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ