05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իսրայելի Կնեսետը կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը

Իսրայելի Կնեսետը պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության հարցը հուլիսի 5-ին։ Այդ մասին  Զորյան ինստիտուտին տված հարցազրույցում հայտնել է իսրայելցի պատմաբան և ցեղասպանագետ Յաիր Աուրոնը, գրում է Horizon Weekly-ն։

Նրա խոսքերով՝ Իսրայելը նախկինում ձեռնպահ էր մնում Հայոց ցեղասպանության թեմայով հանրային քննարկումներից և ազատ քվեարկությունից, քանի որ վախենում էր իրենից վանել իրենց առանցքային դաշնակից Թուրքիայի կառավարությանը։

Ցեղասպանագետը նշել է, որ Կնեսետում Հայոց ցեղասպանության թեմայի քննարկումը տեղի է ունենալու Բունդեսթագի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայերի ոչնչացումը որպես ցեղասպանություն ճանաչելուց հետո։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ