13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Պապն արտասանեց Ցեղասպանություն բառը․ միջազգային մամուլն արձագանքում է

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Երեւանում իր ելույթի ժամանակ կրկին օգտագործեց Ցեղասպանություն բառը։

Նշենք, որ միջազգային մամուլը մինչ այդ կանխատեսում էր, որ Պապը այդ բառը չի արտասանի՝ Անկարայի հետ հարաբերություններն ավելի չփչացնելու համար։ Սակայն Ֆրանցիսկոս պապը փոխեց նախապես գրված ելույթը՝ արտասանելով Ցեղասպանություն բառն ու դատապարտելով այն։

New York Times-ը այս կապակցությամբ նշել է, որ Պապը շեղվել է նախապես պատրաստված «զգույշ ու դիվանագիտակն» ելույթից ու ավելացրեց Ցեղասպանություն բառը։

«Պապն իր ելույթում ասաց՝ դա ողբերգություն էր, դա Ցեղասպանություն էր․․․»,- գրել է թերթը։

Associated Press գործակալությունն էլ նշել է, որ իր խոսքում Պապը հանպատրաստից ասաց Ցեղասպանություն բառը։

Պարբերականն ընդգծել է, որ Հայաստան այցի առաջին իսկ օրը Պապը 1915 թվականի ողբերգական իրադարությունները Ցեղասպանություն անվանեց։

«Պապը երբեք չի ամաչում իր կարծիքն արտահայտելուց»,- գրել է պարբերականը։

Թուրքական լրատվամիջոցները եւս անմիջապես արձագանքել են Պապի ելույթին։

Hürriyet-ը եւս նշել է, որ Պապը փոխեց նախնական ելույթն ու  «եվս մեկ անգամ կիրառեց այդ բառը»: Milliyet-ն էլ, հիշեցնելով նախորդ տարի Վատիկանում կայացած պատարագը, գրել է, որ Պապը իր ելույթը փոխել է ու Ցեղասպանություն բառն արտասանել։

«Մեկ տարի անց Պապը նորից նույնն արեց»,- գրել է թուրքական պարբերականը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ