Դեւիդ Քեմերոնը հրաժարական է տվել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը որոշել է հրաժարակալն տալ։ Այդ մասին նա հայտարարել է այսօր՝ մեկնաբանելով երեկ կայացած հանրաքվեի արդյունքները։ Հիշեցնենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի ժամանակ բրիտանացիների մեծ մասը կողմ է քվեարկել Եվրամիությունից դուրս գալուն։
«Այս երկրին նոր կառավարություն է պետք, որը այն կտանի ընտրած ուղիով։ Ես չեմ ցանկանում լինել այնպիսի նավապետ, ով չգիտի, թե ուր ուղղորդի նավը»,- հայտարարել է Քեմերոնը։
Նա նշել է, որ իր կառավարությունը դեռ երեք ամիս կկատարի իր պարտավորությունները, ինչից հետո նոր վարչապետ կընտրվի։