15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թուրքիան պատրաստ չէ Եվրամիության անդամ դառնալուն․ Սարկոզի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլաս Սարկոզին կրկին անգամ դեմ է արտահայտվել Թուրքիայի եվրաինտեգրմանը: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Սարկոզին մասնավորապես ասել է.

«Թուրքիան խոշոր քաղաքակրթություն է: Անհրաժեշտ է, որ մենք աշխատենք Թուրքիայի հետ, երկխոսության մեջ լինել: Սակայն ես միանշանակ համոզված եմ, որ Թուրքիան պատրաստ չէ Եվրամիության անդամ դառնալուն»:

Ֆրանսիայի նախկին նախագահը Թուրքիայի՝ ԵՄ լրիվ անդամակցության փոխարեն առաջարկել է այլընտրանքային տարբերակ .

«Ես կողմ եմ, որ Եվրոպայից դուրս՝ Թուրքիայի, Ռուսաստանի և ԵՄ -ի մասնակցությամբ նոր միություն ստեղծվի», -ասել է նա:

Անդրադառնալով հունիսի 23-ին Անգլիայում կայանալիք հանրաքվեին, որով պետք է որոշվի՝ արդյոք Անգլիան կշարունակի Եմ անդամ մնալ, թե դուրս կգա միությունից, Սարկոզին նշել է, որ ԵՄ-ն շատ բան կկորցնի, եթե ԱՆգլիայի նման դինամիկ երկիրը դուրս գա միությունից:

«Ես չեմ կարող պատկերացնել ապագայի Եվրամիությունը առանց Անգլիայի, բայց Թուրքիայի հետ»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ