07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ստատուս քվոն անընդունելի է․ Ալիեւը հանդիպել է Պուտինին

Այսօր Սանկտ Պետերբուրգում կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։

Հանդիպման ժամանակ Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս-քվոն պետք է հաղթահարել, սակայն դրա համար պետք է այդ տարածաշրջանից դուրս բերել հայկական զորքերը, գրում է РИА Новости-ն։

«Հակամարտությունը ձգվեց, ինչպես հայտարարել են Ռուսաստանն ու ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահները, ստատուս քվոն անընդունելի է, եւ մենք այդ հայտարարությունն ամբողջովին պաշտպանում ենք»,–ասել է Ալիեւը՝ նշելով միեւնույն ժամանակ, որ ստատուս քվոյի փոփոխության համար պետք է «սկսել Ադրբեջանի տարածքի ապաօկուպացումը, որն ավելի քան 20 տարի բռնազավթված է» ։

Ալիեւը շնորհակալություն է հայտնել Պուտինին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպման նախաձեռնության համար, ինչպես նաեւ Ռուսաստանի կառուցողական դերի համար, որը նա խաղում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ