23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ուղեւորին ինքնաթիռից հանել են՝ ոտքերը կապելով /վիդեո/

Մոսկվա-Թունիս չվերթի ինքնաթիռը երկուսուկես ժամով հետաձգել է թռիչքը հարբած ուղեւորի պատճառով, ով ինքնաթիռում ծեծկռտուք էր սարքել։

Ուղեւորը հայհոյել ու կռիվ է սարքել ինքնաթիռում, ինչից հետո ստիպված են եղել ոստիկանություն կանչել։ Տղամարդն այնքան վատ է իրեն պահել, որ ոստիկանները ստիպված կապել են նրա ոտքերն ու ձեռքերը ու այդ վիճակում հանել ինքնաթիռից։

Նրա հետ միասին ինքնաթիռը ստիպված են եղել լքել նրա կինն ու դուստրը։ Արդյունքում ինքնաթիռը բարեհաջող տեղ է հասել, իսկ տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ