22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից զգուշացնում են

Այս մեր գրառման պատճառ դարձավ մի հոդված` տեղ գտած եկեղեցական կայքէջերից մեկում (հատուկ կերպով չենք նշում կայքը եւ հրապարակումը):

Եվ, այսպես, կուզենք վերստին բարձրաձայնել հետեւյալ ճշմարտությունը`

ա. Ընդհանրական Սուրբ Եկեղեցու գլուխը ոչ թե Սբ Պետրոս առաքյալն է, այլ` Տեր Հիսուս Քրիստոս, հետեւաբար, Հռոմի Սրբազան Քահանայապետը ոչ թե Քրիստոսի Տիեզերական Սուրբ Եկեղեցու գլուխն է, այլ` լոկ Հռոմեակաթոլիկ եկեղեցու հոգեւոր պետը: Նա որեւէ կերպ առավել չէ քրիստոնեական մյուս եկեղեցիների հոգեւոր պետերից: Տեր Հիսուս Քրիստոսի 12 առաքյալների մեջ մեծ եւ փոքր, առաջին կամ վերջին չի եղել…. նրանք բոլորն էլ ունեցել են հավասար առաքելական իշխանություն եւ պատիվ:

բ. Հայոց Եկեղեցին չի ծնվել Խոր վիրապից… Հայոց Եկեղեցու հիմնադիրը Սբ Գրիգոր Լուսավորիչը չէ: Հայոց Եկեղեցին հիմնադրել են 12 առաքյալներից Սբ Թադեոսը եւ Սբ Բարդուղիմեոսը, ուստիեւ Հայոց Եկեղեցին Առաքելական ծնունդ ունի, իսկ Սբ Գրիգորը եղավ շարունակողն առաքելական քարոզչության եւ ժառանգեց Հայոց Հայրապետությունը` «Թադեական Աթոռը»:

Եվ ուրեմն, թող շատ զգույշ լինեն իրենց արտահայտությանց մեջ բոլոր նրանք, ովքեր «խանդավառությամբ» անդրադառնում են Հռոմի Սրբազան Քահանայապետի Հայաստան առաջիկա այցելությանը: Պետք չէ պատմական ու եկեղեցաբանական եղծումներով ստվերել գալիք այն իրադարձությունը, որը վեր է ամեն տեսակ շահարկումներից:

Ասողիկ քահանա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Արխիվի եւ Թանգարանների տնօրեն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ