15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել մուսուլմանը

Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել լեյբորիստ գործիչ Սադիք Խանը, ով դարձել է Լոնդոնի առաջին մուսուլման քաղաքապետը։ Քվեարկության արդյունքում Հանը ստացել է ձայների 44 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից, արիստոկրատ և մուլտիմիլիոնատեր Զակ Գոլդսմիթը` 35 տոկոս, գրում է segodnya.ua-ն:

Խանը 2 անգամ՝ 2013-ին եւ 2015-ին, ճանաչվել է Բրիտանիայի լավագույն մահմեդական քաղաքական գործիչ։

Լոնդոնի 46-ամյա քաղաքապետը ծագումով Պակիստանից է: Հայրը 25 տարի աշխատել է որպես ավտոբուսի վարորդ: Ժամանակին Հանի տատն ու պապը Հնդկաստանից գնացել են Պակիստան, իսկ նրա ծնողները Պակիստանից մեկնել են Մեծ Բրիտանիա: Ընտանիքը 8 երեխաներով բնակվել է անապահովների համար նախատեսված բնակարարում: Մասնագիտությամբ Խանն իրավաբան է` մասնագիտացած մարդու իրավունքների ոլորտում: Նրա կինը՝ Սաադիա Ահմեդը, նույնպես իրավաբան է։ Զույգը երկու դուստր ունի։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ