22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Պատրիարք Կիրիլը խոստացել է օգնել այն կանանց, ովքեր կհրաժարվեն աբորտից

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը որոշել է լայնամասշտաբ գործունեություն ծավալել ի աջակցություն այն կանանց, ովքեր կհրաժարվեն աբորտներից, հայտնում է «Интерфакс»-ը։

«Մենք կստեղծենք կացարաններ մայրերի համար։ Այնտեղ կապրեն այն կանայք, ովքեր թեեւ բարդ վիճակում են ապրում, սակայն հրաժարվել են աբորտից։ Նրանք մի քանի ամիս կապրեն այնտեղ, մինչեւ ոտքի կանգնեն»,- ասել է պատրիարք Կիրիլը։

Նա նշել է, որ այս կացարաններում կանայք կարող են թողնել երեխաներին ու գնալ աշխատանքի, այդ ընթացքում հոգեւորականները կխնամեն փոքրիկներին։ Նրանք անգամ կարող են երկարաժամկետ թողնել երեխաներին, իսկ հետո երբ ուզեն, գան վերցնեն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ