Շունը կանխել է ինքնասպանության փորձը
Ֆրանսիայի Սորգ քաղաքի 63-ամյա բնակչուհին փորձել է ինքնասպան լինել` կրծքավանդակին պահելով 22 մմ տրամաչափով հրացանը: Սակայն նրան փրկել է շունը, որը ցատկել է հրացանի վրա:
Այն պահին, երբ կինը սեղմել է ձգանը, շունը ցատկել է`դրանով իսկ փոխելով կրակոցի ուղղությունը: Վիրավոր կնոջը հիվանադանոց է հասցրել նրա ամուսինը: Բժիշկները հայտնել են, որ վնասվածքը լուրջ է, սակայն կյանքին վտագ չի սպառնում:
ոստիկանները նշել են, որ շունն ամենայն հավանականությամբ զգացել է տիրուհու մտադրությունը:
Նշենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին Կարագանդայում շունը` սեփական կյանքի գնով, թույլ չէր տվել մահանալ հարբած տիրոջը, ով քնել էր երկաթուղու վրա: