Ես չեմ ուզում պատերազմ լինի. Անդրե /վիդեո/
Տեսել եմ, գիտեմ, զգացել եմ սեփական մաշկի վրա ինչ է պատերազմը։ Կորցրել եմ հարազատների, վշտացել եմ, բայց և ապրել եմ ազատագրված հողում շնչելու բերկրանքը։ Որպես Հայ և Արցախցի, այսօր էլ պատրաստ եմ լինելու իմ հողի և իմ զինվորի կողքին։ Չեմ ցանկանում խուճապի մատնվենք, չեմ կամենում որևիցե խոսքով ու մեկնաբանությամբ վնասենք միմյանց. դրա ոչ ժամանակն է, ոչ էլ առիթը։ Ես չեմ ուզում պատերազմ լինի…