16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ամերիկացին ավարտական վկայական է ստացել 106 տարեկանում

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի բնակիչ Ֆրեդ Բատլերը դպրոցն ավարտել է 106 տարեկանում:

Միջնակարգ կրթության վկայականի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել քաղաքապետը եւ այլ պաշտոնատար անձինք: Ծերունին շնորհակալություն է հայտնել այդ իրադարձության հետ կապ ունեցող բոլոր անձանց աջակցության համար եւ հայտարարել է, որ բարձր է գնահատում վկայականը: 

Բատլերն ստիպած է եղել դուրս գալ դպրոցից 9-րդ դասարանում: Նա աշխատել է տպագրատանը, որպեսզի օգնի մորը  կերակրել 5 կրտսեր եղբայրներին եւ քույրերին: 2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակ նա ծառայել է բանակում, իսկ այնուհետեւ աշխատել քաղաքի ջրամատակարարման ծառայությունում:

Երկար տարիների ընթացքում Բատլերը զղջացել է, որ չի ավարտել դպրոցը եւ մշտապես պատմել է իր թոռներին եւ երեխաներին կրթության կարեւորության մասին: Բատլերի թոռներից մեկը պատմել է, որ պապն իրեն 5 դոլար է տվել յուրաքանչյուր լավ գնահատականի համար:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ