07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Ստոկհոլմում էվակուացրել են ԱՄՆ դեսպանատունը

ԱՄՆ դեսպանատունը Ստոկհոլմում էվակուացրել են կասկածելի ծրարի պատճառով, որի մեջ սպիտակ փոշի է հայտնաբերվել, հաղորդում է “AFP”-ը:

Ստոկհոլմի ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է, որ ծրարում սպիտակ փոշի է եղել, սակայն ներկա պահին հնարավոր չէ պարզել նրա բաղադրությունը: Ոստիկանությունը ժամանակավորապես փակել է դեսպանատան տարածքը անցորդների եւ տրանսպորտի համար:

Ստոկհոլմում ԱՄՆ դեսպանատանն աշխատում է 150 մարդ: Հայտնի չէ` նրանցից քանիսն են դեսպանատանը եղել էվակուացման պահին:

Ամերիկյան ներկայացուցչությունների անվտանգությունը հատկապես ուշադրության կենտրոնում է “Մուսուլմանների անմեղությունը” ֆիլմից հետո, որը բողոքի ակցիաների առիթ դարձավ մի շարք մուսուլմանական երկրներում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ