20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

‘’Тихо, как в гробу”. ”Բարեւ revolution” -ը Վանաձոր չի հասել

Այսպես ասած “բարեւrevolution”-ը գոնե դասադուլի ձեւով մարզեր, մասնավորապես Լոռի չի հասել: Henaran.am-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Վանաձորի պետական մանկավարժական համալսարանը ռուսի ասած ‘’тихо, как в гробу” վիճակում է: Ամեն ինչ հանգիստ է, դասերն ընթանում են բնականոն հունով, դասադուլների կոչեր անգամ չկան:

Ուշագրավ է, որ նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորում զգալի ձայներ հավաքեց ու հաղթեց գործող նախագահին: Չնայած դասադուլի նախաձեռնությունը ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանինն է, այլ քաղաքացիական ակտիվիստներինը, վերջիններս սակայն այս կոչով հանդես եկան Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին եւ հայտարարեցին, որ չեն ճանաչում կեղծված ընտրությունները եւ ստանձնում են ժողովրդի քվեի պաշտպանությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ