23 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Գեղեցկուհին հրաժարվել է տիտղոսից պոռնոսկանդալի պատճառով

ԱՄՆ Դելավեր նահանգում դեռահասների գեղեցկության մրցույթի հաղթող Մելիսա Քինգը հրաժարվել է տիտղոսից` պոռնոֆիլմում նկարահանվելու հետ կապված սկանդալի պաճառով: “Miss Delaware Teen USA” տիտղոսը, որը նա ստացել է 2012-ի նոյեմբերին,  անցել է 2-րդ տեղը գրաված 17-ամյա ֆուտբոլիստուհի Հեյլի Լոուլերին: 

Սկանդալը ծագել է այն ժամանակ, երբ փետրվարի 26-ին համացանցում հայտնվել է մի կարճ հոլովակ, որում Քինգին նման մի աղջիկ պատմում է պոռնոյում նկարահանվելու մասին: Մահճակալի վրա նստած նա պատմում է, որ վերջերս բոլորել է իր 18 տարին եւ նա սկսել է նկարահանվել մեծահասակների համար ֆիլմերում հանուն փողի: “Gawker” պորտալի հաղորդմամբ` այդ հարցազրույցը 5 րոպեանոց պոռնոֆիլմի անոնս է: Քինգը հայտնել է, որ տեղյակ է այդ հոլովակի մասին, սակայն կտրականապես հերքել է իր մասնակցությունը նկարահանումներին:

Այդ ընթացքում “Youporn” պոռնոկայքն առաջարկել  է Մեիլսա Քինգին 250 հազար դոլարի դիմաց դառնալ “Miss Youporn”` ասելով աղջկան. “Ձեր ինչին է պետք դեռահասների գեղեցկության  մրցույթի հաղթողի տիտղոսը: Ավելի լավ է լինել համացանցի խոշորագույն պոռնոկայքի դեմքը: Ձեր գեղեցկությունը եւ մեր համբավը մեր երկուսին էլ օգուտ կբերի”:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ