03 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

“Կամասուտրա”-ում հատուկ էֆեկտներ կավելացվեն /ֆոտո/

Հնդիկ ռեժիսոր Ռուպեշ Փոլը, ով ներկա պահին նկարահանում է “Կամասուտրա-3D” ֆիլմը` սիրո մասին հնագույն տրակտատի մոտիվներով, մտադիր է նաեւ դրա շարունակությունը նկարահանել` 4D ձեւաչափով, որն իրենից ներկայացնում է եռաչափի եւ ֆիզիկական էֆեկտների միասնություն: Օրինակ` հանդիսատեսը կարող է զգալ հոտեր, քամի, շարժում եւ այլն: 

Ռեժիսորը մտադիր է նաեւ ֆիլմի սիքվելում նկարահանել հոլիվուդյան դերասանուհիներից որեւէ մեկին, ինչը հնարավորություն կտա Հյուսիսային Ամերիկայում եւ այլ տարածքներում ֆիլմի տարածման համար: 

“3D Կամասուտրա“-ում նկարահանվել է Բոլիվուդի դերասանուհի Շերլին Չոպրան, սակայն ռեժիսորը նշել է, որ ֆիլմի շարունակությունում նա այլեւս չի նկարահանվի: 

Կամասուտրա“-ն հնդկական հնագույն տրակտատ է սիրո արվեստի մասին: Պատմաբանները ենթադրում են, որ այն գրվել է մ. թ. ա. 4-2 դդ-ում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ