19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՄԷ-ում բացվել է աշխարհի ամենաբարձր հյուրանոցը /ֆոտո/

Դուբայում աշխարհի ամենաբարձրահարկ հյուրանոցն է բացվել “JW Marriott Marquis” անվամբ, որի սեփականատերը “Emirates Group” հոլդինգն է: 

Հյուրանոցը կազմված է երկու 72 հարկանի 355 մետրանոց աշտարակներից: Ունի 1608 համար, 3000 հոգու համար նախատեսված ռեստորաններ, սրճարաններ, լողավազանով սպա-սրահներ եւ ֆիտնես ակումբ: 

Աշտարակներից մեկը պաշտոնապես գործում է փետրվարի 27-ից, երկրորդը կաշխատի 2014 թվականից:
Ենթադրվում է, որ այնտեղ կկատարվեն ցուցահանդեսներ եւ միջազգային խոշոր համաժողովներ, քանի որ հյուրանոցը նախատեսված է առաջին հերթին գործարար ճանապարհորդների համար: Նվազագույն արժեքը մեկ օրվա համար 326 դոլար է:

Նախկինում ամենաբարձրը համարվում էր “Ռոզա” հյուրանոցը, որը կրկին գտնվում է Դուբայում: 71 հարկանի հյուրանոցի բարձրությունը 333 մետր է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ