30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մուսուլմանները “համեստացրել են” Միշել Օբամային /ֆոտո/

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, ով “Օսկարի” մրցանակաբաշխությանը գլխավոր մրցանակն էր շնորհում, իրանցի լրագրողների չափանիշներով բավականին համեստ չէ հագնված եղել:

“FARS” լրատվական գործակալությունը, որը հրապարակել է “հակաիրանական” “Արգո գործողություն” ֆիլմի` մրցանակն ստանալու մասին լուրը, կցել է նաեւ լուսանկար մրցանակաբաշխությունից, սակայն այն փոքր-ինչ փոփոխված է: 

“ABC” հեռուստաալիքը, որը մրցանակաբաշխությունն ուղիղ եթերով էր հեռարձակել, հրապարակել է Միշել Օբամայի լուսանկարը, որում նա փայլուն մոխրագույն զգեստով է` բաց ուսերով: Սակայն “FARS”-ի հրապարակած լուսանկարում  Միշել Օբաման “ավելի համեստ է հագնված”:  Զգեստը նույն գույնի է, սակայն ուսերն ու պարանոցը  ծածկված են: Այդ կերպ առաջին տիկնոջ արտաքինը  համապատասխանեցրել են մուսուլմանկան չափանիշներին:

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ