09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վարչապետը խայտառակվել է կոշիկների պատճառով /վիդեո/

Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը ծիծաղելի դրության մեջ է հայտնվել Հնդկաստան կատարած այցի ժամանակ: Նա այցելել է Մահաթմա Գանդիի հուշահամալիրը, որտեղ ծաղիկներ է դրել, իսկ նախագահական պալատի ճանապարհին վարչապետի կոշիկի կրունկը խրվել է հողի մեջ, ինչի պատճառով նա ընկել է խոտերին, հաղորդում է “НТВ”-ն:

Ուղեկցորդներն օգնել են Գիլարդին բարձրանալ եւ շարունակել ճանապարհը:

2012-ի սկզբին Գիլարդը կրկին “խայտառակվել” էր կոշիկների պատճառով: Կանբեռայում ցուցարարների հետ վեճի ժամանակ կոտրվել էր նրա կոշիկի կրունկը: Սակայն, երեւում է, դա դաս չի եղել Գիլարդին: Նա չի հրաժարվում բարձրակրունկ կոշիկներից` պատճառաբանելով, որ “նորաձեւության քննադատներն իրեն կքննադատեն կիսաշրջազգեստի հետ ցածր կոշիկներ կրելու համար”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ