30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԼՂՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Լիբանանում

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին մի շարք հանդիպումներ էունեցել Լիբանանում՝ հայկական համայնքի տնտեսական, կրթական և քաղաքական շրջանակների հետ:

«Արցախ Րութս Ինվեսթմընթ» ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում դիմելովներկաներին՝ Ա. Հարությունյանը գոհունակություն է հայտնել ընկերության կողմից նախորդ տարիներինԱրցախում կատարված աշխատանքներից, որոնք ընդգրկել ենմիլիոնավոր դոլար ներդրումներ: «Ուրախ եմ, որտարեցտարի աճում է թե՛ շահառուների, թե՛ բաժնետերերի թիվը, ինչը վկայում է ծրագրի արդյունավետության ևվստահելիության բարձր մակարդակի մասին: Հավատացած եմ, որ ժամանակի ընթացքում ավելի շոշափելիձեռքբերումներ կարձանագրենք մեր ճանապարհին՝ Քաշաթաղի շրջանին հնարավորություն ընձեռելովզարգացման նոր փուլ թևակոխել: «ԱՐԻ»-ն օրինակելի նախագիծ է աշխարհասփյուռ հայության համար, քանի որայն, կառավարության երաշխիքներով ու տոկոսների մասնակի սուբսիդավորմամբ, ընդգրկում է փոքր և միջիններդրումներ մեր հայրենակիցների կողմից: Ընկերության կողմից տրամադրվող միկրովարկերի  միջոցով թե՛Արցախի բնակիչներն են հնարավորություն ստանում եկամուտի սեփական աղբյուր ստեղծել, թե՛ բաժնետերերնեն շահույթ ստանում իրենց ներդրումներից՝ միաժամանակ հայրենիքի համար օգտակար գործ կատարելով»,-նշել է Ա. Հարությունյանը:

Բեյրութի Հայկազյան համալսարանում հանդիպելով դասախոսական կազմի և ուսանողների հետ՝ Ա.Հարությունյանը հակիրճ ներկայացրել է Արցախի պետականակերտման և տնտեսության զարգացմանհաջողությունները, խնդիրներն ու հեռանկարները: Նա կարևոր է համարել լիբանանահայ համայնքի փորձնազգապահպանության գործում, որում իր զգալի ներդրումն է ունեցել նաև Հայկազյան համալսարանը:Վարչապետը վերջում պատասխանել է ներկաների տարաբնույթ հարցերին:

Ա. Հարությունյանը առանձին հանդիպումներ է ունեցել նաև Լիբանանում գործող հայկական՝ Հայհեղափոխական դաշնակցություն, Ռամկավար ազատական և Սոցիալ-դեմոկրատական հնչակյանկուսակցությունների ղեկավար կազմերի հետ: Հանդիպումների ընթացքում Արայիկ Հարությունյանը ողջունել էնշված կառույցների հայապահպան գործունեությունը՝ կարևորելով, որ նրանց ուշադրության կիզակետում լինիհայրենիքը՝ որպես բոլոր հայերի օրրան: Կուսակցությունների ներկայացուցիչների հետ վարչապետը քննարկել էհետագա համագործակցության հնարավորությունները և ձեռք բերել պայմանավորվածություններ այդուղղությամբ:

Այցի շրջանակներում Ա. Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միությանլիբանանյան կառույցի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին նաև Լիբանանի Հանրապետությանհայազգի պատգամավորներ ու նախարարներ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ