Սոֆին Ջդրդյուզ էր ուզում ասել, ոչ թե Խուստուփ
Երգչուհի Սոֆի Մխեյանը Խուստուփ լեռան գտնվելու վայրը շատ լավ գիտի: ”Ինքը վրիպակ է եղել, սակայն անիմաստ է այդ մասին խոսելը, ավելորդ տեղը թարմացնում ենք մի մարդու չարությունը կամ վերաբերմունքը, որ արել է: Վրիպակ էր այնքանով, որ ես ուզում էի ասեմ Ջդրդյուզ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին:
Սոֆին պատմեց, որ ինքը մի քանի օր առաջ հաղորդում է դիտել Կապանի մասին և տպավորությունների ներքո մտքերով տեղափոխվել է դեպի Խուստուփ և շփոթվել: ”Թեև Խուստուփն ունի լեռնաշղթա, որը գտնվում է Ղափանում, որը շատ հեռու չէ Արցախից: Ինչ-որ մեկը որոշել էր շատ դեմ արտահայտվել, բայց ես փորձեմ լինել անտարբեր, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ արդար եմ կամ մեղավոր: Բացի այդ, դա այն չէր, որ թույլ տային անվանել անհավանական կիքս, չեմ կարծում, որ դա անհավանական կիքս է` անկեղծ ասած”,-հավելեց Սոֆի Մխեյանը:
Հիշեցնենք, օրերս “Հայաստանի ձայնը” նախագծում Արթուր Գրիգորյանի Արցախ երգի ներկայացումից հետո երգչուհին ասաց, թե ինչպես է մտքով տեղափոխվել Արցախ, Խուստուփ … Ապա սա քննարկումների եւ քննադատության առիթ դարձավ սոցցանցերում: