03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ես պարտավոր չեմ արդարանալ` ում հետ եմ սեքսով զբաղվել. Վոլոչկովա

Ռուսական շոու բիզնեսի ամենաշատ քննարկվող դեմքերից մեկը` բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան, վրդովված է, որ ԶԼՄ-ները չեն հավատում իր հարուստ երկրպագուների գոյությանը: 

Վոլոչկովայի շուրջ հերթական սկանդալն է ծագել: Լրագրողները տեղեկություն են տարածել, որ պարուհու եւ Իգոր Վդովինի հարսանիքի ծախսերը Անաստասիան միայնակ է հոգացել, քանի որ Վդովինը չի կարողացել ինքնուրույն անել դա: Վոլոչկովան իր հերթին շտապել է հերքել այդ լուրերը եւ առիթն օգտագործելով` պատմել է չիլիացի իր հարուստ երկրպագուի` դոն Միգելի մասին: Նա նշել է, որ նրա գոյությունը կասկածի տակ են դնում այնպիսինները, ինչպիսիք են օրինակ իր վաղեմի մրցակից Քսենյա Սոբչակը, ով հայտարարել էր, թե Միգելը հորինված կերպար է:

Ի պատասխան Վոլոչկովան պատմել է, որ իր եւ Միգելի միջեւ ռոմանտիկ կապ է եղել, նա իրեն ձի է նվիրել: Մյուս կողմից, նա որոշել է չարդարանալ եւ պարզապես հայտարարել է. “Ես ազատ կին եմ եւ պարտավոր չեմ արդարանալ` ում հետ եմ սեքսով զբաղվել, ում հետ` ոչ”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ