18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Լավագույն սիրային երգը /վիդեո/

Ամերիկացիները լավագույն սիրո երգ են ճանաչել նախորդ տարվա փետրվարին մահացած երգչուհի Ուիթնի Հյուսթոնի “I will always love you”-ն: “Գրեմմիի” արժանացած այս երգի օգտին են քվեարկել հարցվածների 38 տոկոսը:

Սիրո մասին ամենահայտնի երգերի առաջին հնգյակում են հայտնվել նաեւ “Ռայչես բրադըրս” դուետի “Unchained Melody”-ն, Պերսի Սլեջի  “When a Man Loves a Woman”-ը, Ջո Քոքերի “You Are So Beautiful”-ը, “Բի Ջիս” խմբի “How Deep Is Your Love”-ը:

“I will always love you”-ն 1973-ին գրել է քանթրի երգչուհի Դոլի Փարթընը, իսկ 1992-ին այն դարձավ “Թիկնապահը” ֆիլմի սաունդթրեքը, որտեղ Հյուսթոնը գլխավոր դերում էր:

Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացավ 2012-ի փետրվարի 11-ին “Բեւեռլի Հիլթոն” հյուրանոցում: “Գրեմմիի” կազմակերպիչները խոստացել են, որ այս տարվա մրցանակաշխության նախօրեին կցուցադրվի երգչուհուն նվիրված հաղորդումը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ