08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ի 5 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարված /վիդեո/

ԱՄՆ-ի Մասաչուսեթս, Քոնեքթիքուտ, Մեն եւ Ռոդ Այլենդ նահանգների  նահանգապետերն արտակարգ դրություն են հայտարարել` կապված “Նեմո” ձյունախառն փոթորկի հետ, որը վրա  է հասել երկրի հյուսիս-արեւելյան նահանգներին: Այս նահանգներում ժամանակավորապես արգելված է մեքենաների երթեւեկությունը, իսկ մարդկանց խորհուրդ  է տրվում դուրս չգալ տներից, հաղորդում է “Reuters”-ը:

“CNN”-ի տվյալներով` 500 հազար մարդ արդեն իսկ մնացել է առանց էլեկտրականության: Բազմաթիվ օդանավակայաններ փակ են: 

ԱՄՆ-ի հյուսիս-արեւելյան ափերին ձյունն սկսել է տեղալ փետրվարի 8-ի առավոտյան եւ շարունակվում է մինչ հիմա: Տարբեր գնահատականներով` ձյան ծածկույթը որոշ մասերում կարող է մինչեւ 90 սմ-ի հասնել: 

Ենթադրվում է, որ “Նեմո”-ն կարող է դառնալ ԱՄՆ-ի պատմության մեջ վերջին 35 տարվա 10 ամենաուժեղ ձնաբքերից մեկը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ