04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Իրական Նավասարդ Կճոյան» /վիդեո/

Նախօրեին Համացանցում է տարածվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի մասին «Իրական Նավասարդ Կճոյան» ֆիլմը` թողարկված Aratta Cinema պրոդյուսերական կենտրոնի կողմից դեռևս 2012 թվականին:

Ժապավենում Նավասարդ սրբազանի մասին հուշերով են կիսվում նրա ընկերն ու հարևանները, Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ:

Ֆիլմի գաղափարը պատկանել է արքեպիսկոպոսի ընկերներին, ովքեր պատրաստվում էին նվիրել այն Նավասարդ Սրբազանի 55 ամյակին: Սակայն վերջինս` տեսնելով ֆիլմը, այդ ժամանակ խնդրել էր ձեռնպահ մնալ դրա տարածումից:

Օրերս YouTube-ում, Aratta Cinema-ի հետ որևէ առնչություն չունեցող ալիքում է հայտնվել «Իրական Նավասարդ Կճոյան» ֆիլմի միջանկյալ տարբերակներից մեկը:

Նշենք, որ վերջնական տարբերակներում ֆիլմի անվանումն էր «Նավասարդ. հայտնի և անհայտ»:

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ