22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ջասթին Թիմբերլեյքն ամուսնացել է /ֆոտո/

justin2justin1justinԱմերիկացի երգիչ եւ դերասան Ջասթին Թիմբերլեյքն ամուսնացել է իր ընկերուհու` դերասանուհի Ջեսիկա Բիլի հետ, գրում է “People” ամսագիրը:

“Ամուսնացած լինելը հիանալի է: Արարողությունը շատ գեղեցիկ էր, եւ այնպիսի յուրօրինակ զգացողություն ունենք` շրջապատված մեր ընտանիքով եւ ընկերներով”,-ամսագրին են հայտնել նորապսակները:

31-ամյա Ջասթինը եւ 30-ամյա Բիլլը հանդիպել են 5 տարի: Նշանադրության մասին հայտարարվել էր 2011-ի դեկտեմբերին:

Հարսանիքը տեղի է ունեցել Իտալիայի հարավում: Բոլոր մանրամասները` ընդհուպ մինչեւ արարողության անցկացման վայրը, մինչեւ վերջին պահը գաղտնի է պահվել: Չնայած դրան ամսագիրը խոստացել է իր ընթերցողներին առաջիկայում հրապարակել հարսանիքի մանրամասները` ներառյալ էքսկլյուզիվ լուսանկարներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ