01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Էրդողանն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են մասնավորապես «Իսլամական պետություն» (ԻՊ- DAİŞ) ահաբեկչական խմբավորման և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինված խմբավորման գործունեության դեմ պայքարին առնչվող խնդիրներ: Կողմերը հաստատակամություն են հայտնել ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարում համագործակցությունը շարունակելու հարցում, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ նախագահը դատապարտել է Ստամբուլում և Դիարբեքիրում տեղի ունեցած ահաբեկչությունները և այդ ողբերգությունների կապակցությամբ ցավակցել Թուրքիային՝  ի դեմս Էրդողանի:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ նախագահի օգնական Ժոզեֆ Բայդենի Թուրքիա այցին, որի ընթացքում նախատեսվում են ահաբեչության դեմ պայքարի և մի շարք այլ խնդիրների մանրամասն քննարկումներ:

Աղբյուր`    Ermenihaber.am

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ