24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Օբաման եւ Ռոմնին կբանավիճեն վերջին անգամ

ԱՄն նախագահի թեկնածու հանրապետական Միթ Ռոմնին` ընտրություններից 2 շաբաթ առաջ, իր վարկանիշով գրեթե հավասարվել է գործող նախագահ դեմոկրատ Բարաք Օբամային: Այդ մասին վկայում են “Reuters/Ipsos”-ի անցկացրած հարցումները:

Վերջին ուսումնասիրության համաձայն` հարցվածների 46 տոկոսն աջակցում են Օբամային այն դեպքում, երբ նրա հիմնական մրցակցին իր ձայնը պատրաստ է տալ 45 տոկոսը: Ընդ որում, ընդամենը մեկ օր առաջ Ռոմնիի ցուցանիշը ցածր էր 3 տոկոսով:

Հարկ է նշել, որ Ռոմնիի վարկանիշը սկսեց բարձրանալ հոկտեմբերի 3-ին կայացած առաջին նախընտրական հեռուստաբանավեճում հաղթելուց հետո: Չնայած այն փաստին, որ 2-րդ հեռուստաբանավեճում հաղթողը Օբաման էր, հարցումների արդյունքում նրա վարկանիշի բարձրացում չնկատվեց:

3-րդ հեռուստաբանավեճը, որի թեման կլինի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, կկայնա այսօր` հոկտեմբերի 22-ին, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը: Հեռուստաբանավեճը կընթանա Ֆլորիդայում` նահանգ, որի բնակչության քվեն ստանալը շատ կարեւոր է 2 թեկնածուների համար էլ: Վերլուծաբանները կարծում են, որ բանավեճը որեւէ կերպ չի անդրադառնա ամերիկացիների ընտրության վրա: Այն պարզապես քաղաքական օրակարգի մի մաս է:

ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 6-ին: Նախագահի պաշտոնի համար կպայքարեն դեմոկրատ Բարաք Օբաման եւ հանրապետական Միթ Ռոմնին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ