17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Գերմանիան կոչով դիմել է Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին

Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածներն ու վիրավորվածները հիմնականում Գերմանիայի քաղաքացիներ են: Թուրքական «Karar.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պայթյունից հետո Գերմանիայի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, գրում է Ermenihaber.am-ը:

«Այսօր առավոտյան Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհեր են եղել: Պայթյունը մեծ վնաս  է հասցրել: Ստամբուլում գտնվող մեր քաղաքացիներին հորդորում ենք հեռու մնալ հրապարակներից, մարդաշատ և զբոսաշրջային վայրերից: Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին»,- ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ի առավոտյան Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 10 քաղաքացի է զոհվել, ևս 15-ը վիրավորվել են: Ականատեսների վկայությամբ՝ պայթյունը իրականացրել է մահապարտը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ