08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սերֆերը համաշխարհային ռեկորդ է սահմանել` գերազանցելով ինքն իրեն /վիդեո/

45-ամյա ամերիկացի սերֆեր Գարեթ Մաքնամարաը “նվաճել” է աշխարհի ամենաբարձր ալիքը: Սուր զգացողությունների սիրահար մարզիկին հաջողվել է “սահել” 30 մետրանոց ալիքի վրա` Պորտուգալիայի ափերի մոտ:

“Ամեն ինչ իդեալական էր` եղանակը եւ ալիքները: Մենք սահում էինք բարձր ալիքների վրայով, իսկ երբ Գարեթի հերթը հասավ, ալիքը բարձրացավ մինչեւ 30 մետր: Մենք դիտում էինք, թե ինչպես է նա սահում ալիքի վրայով, որն ամենաբարձրն էր իմ տեսածներից: Դա հիանալի էր”,-պատմել է Գարեթի ընկերներից մեկը:

Այս կերպ Մաքնամարան գերազանցեց իր իսկ կողմից 2011-ին սահմանաված ռեկորդը: Այդ ժամանակ սերֆերը սահել էր 24 մետր բարձրությամբ ալիքի վրայով:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ