Սոմալիում արգելվել է Ամանորը նշելը
Սոմալիում պաշտոնապես արգելվել է ամանորը նշել եւ նմանատիպ միջոցառումներ անցկացնել։
Նման որոշում է կայացրել երկրի կառավարությունը։ Ինչպես պարզաբանել են կառավարությունից, նման որոշում է կայացվել, քանի որ այդ տոնակատարությունը որևէ կապ չունի իսլամի հետ, եւ այդ տոնը չպետք է նշվի։
Անգամ զբոսաշրջիկների համար մասսայական տոնակատարություններ չպետք է անցկացվեն։