14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանն առաջին երկիրն էր, որ արձագանքեց տեղի ունեցածին․ Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանն անդրադաձել է Թուրքիայի կողմից ռուսական «Սու 24» ինքնաթիռի կործանմանը։

Նա Թուրքիայի հարձակումը  «գրեթե դավաճանություն» է որակել, գրում է РИА Новости։

«Մեզ համար այդ արարքն իրոք գրեթե դավաճանություն էր: Մենք բոլորովին չէինք ակնկալում նման գործողություններ նրանցից, ովքեր ամբողջ աշխարհին հայտարարում են, որ մասնակցում են ԻՊ-ի ու Սիրիայի տարածքում գործող մյուս ահաբեկչական կազմակերպությունների դեմ հակաահաբեկչական գործողությանը»,- ասել է նա։

Շոգուն Սեյրան Օհանյանին շնորհակալություն է հայտնել աջակցության ու ցավակցության համար։ Նա ասել է, որ Հայաստանն առաջինն էր, ով արձագանքեց այդ մեծ ողբերգությանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ