20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ալկոհոլը` վաղաժամ ծերության պատճառ

Շոտլանդիայի քաղաքացիների հակումը ալկոհոլի նկատմամբ ստիպել է այդ երկրի կառավարությունը 2013-ին  առողջ ապրելակերպի քարոզչություն սկսել: Որոշվել է սկսել կանանցից: Իշխանությունների հանձնարարականով` բժիշկները ծրագիր են մշակում, որը ցույց կտա` ինչպես է ալկոհոլի օգտագործումն ազդում արտաքինի վրա: Մասնագետների պնդմամբ` նույնիսկ շաբաթական 2-3 ամբողջական զգոն օրերը զգալիորեն կազդեն մաշկի, մազերի, կազմվածքի եւ ընդհանուր տոնուսի վրա:

Կանանց համար ալկոհոլի հիմնական վնասը մաշկի չորացումը եւ կնճիռների հայտնվելն է: Սպիրտային խմիչքների օգտագործման հետեւանքով առաջացած քնի խանգարումների պատճառով աչքերի տակ փոսիկներ են առաջանում, մաշկը գունատ է դառնում, ոչ ձիգ, իսկ մազերը որակազրկվում են: Բացի այդ, սպիրտային խմիչքների չափից դուրս օգտագործումը խանգարում է ճիշտ սնվելուն եւ ժամանակ չի թողնում սպորտային պարապմունքների համար: 

Արդյունքում, խմող կանայք մի քանի տարով ավելի մեծ տեսք են ունենում, քան նրանց չխմող հասակակիցները:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ