Նախագահի եւ առաջին տիկնոջ տանգոն հուզել է լրագրողներին /ֆոտո//վիդեո/
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալությունն ավարտվել է նրա կնոջ “հաղթանակով”: Հանդիսավոր արարողությունից հետո ողջ ԶԼՄ-ների ուշադրությւոնը սեւեռված է Միշել Օբամայի վրա` քննարկելով ոչ միայն նրա նոր սանրվածքը, այլ նաեւ նրա շլացնող տեսքը` ալ կարմիր զգեստով:
Ինքը` նախագահը, շքերթը դիմավորել է մաստակ ծամելով: Սակայն, լրագրողներին ամենից շատ գրավել է նրանց պարը:
Երբ առաջին տիկինը բեմ է դուրս եկել, հանդիսատեսն այնպես է ճչացել, ինչպես ռոք համերգներին: Սպասելով մինչեւ որ հանդիսատեսը հանդարտվի` Օբաման քնքշանքով գրկել է կնոջը եւ զույգը գեղեցիկ պար է ներկայացրել` հարյուրավոր տեսախցիկների առջեւ: