20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Դոմինիկ Ստրոս-Կանի սեքսուալ զվարճանքները 1,5 մլն “գնահատվեցին”

ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը վճարել է հյուրանոցի աշխատակցուհի Նաֆիսատա Դիալոյին 1,5 մլն դոլար փոխհատուցումը, գրում է “Le Journal du Dimanche”-ը: Հենց այդքան գումարի դիմաց էր Դիալոն համաձայնել հրաժարվել Ստրոս-Կանի դեմ քաղաքացիական հայցից, ընդ որում` գումարի 30 տկոսոը Դիալոն վճարել է իր փաստաբաններին:

Դիալոն եւ Ստրոս-Կանը համաձայնության էին եկել 2012-ի նոյեմբերին: Սկզբում խոսք էր գնում 6 մլնի մասին, սակայն Ստրոս-Կանի փաստաբանները չհաստատեցին  այդ ինֆորմացիան:

2011-ին Դիալոն քաղաքական գործչին մեղադրեց բռնաբարության փորձի մեջ, որից հետո նրա դեմ քրեական գործ հարուցվեց: ԱՄՀ ղեկավարն իր մեղքը չընդունեց, սակայն սկանդալի պատճառով ստիպված էր հրաժարվել պաշտոնից: Ստրոս-Կան իր հերթին էր հայց ներկայացրել Դիալոյի դեմ` մեղադրելով նրան իր քաղաքական կարիերան կործանելու մեջ: Սակայն նոյեմբերին համաձայնության գալով` կողմերը որոշել էին հարցը լուծել առանց դատարանի միջամտության:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ