26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տնօրենի աշխատասենյակի հարեւանությամբ 7-ամյա երեխա են բռնաբարել

Հնդկաստանում հարյուրավոր մարդիկ են շրջափակել դպրոցը, որտեղ երեխայի են բռնաբարել, գրում է “Комсомольская правда”-ն: 7-ամյա աղջնակը շոկի մեջ է ընկել, սակայն կարողացել է նկարագրել իր վրա հարձակվողին: Երեխայի հարազատները վրդովված են նաեւ այն փաստից, որ զուգարանը, որտեղ տեղի է ունեցել բռնաբարությունը, տնօրենի աշխատասենյակի հարեւանությամբ է գտնվում: Վերջինիս արդեն մեղադրել են անուշադրության համար: 

Հնդկաստանում ընթացող բողոքի ցույցերը` կապված 2012-ի դեկտեմբերի աղմկահարույց բռնաբարության հետ, որի զոհը` 23-ամյա ուսանողուհին, մահացավ, ավելի բուռն ընթացք են ստացել: Ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների: Մարդիկ պահանջում են մահվան դատապարտել հանցագործներին եւ պաշտպանել հնդիկ կանանց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ