Այսօր “շնորհակալության” միջազգային օրն է /վիդեո/
Հունվարի 11-ին նշվում է “շնորհակալության” տոնը: Այս օրն ընդունված է ոչ պակաս, քան 100 անգամ կրկնել “շնորհակալություն” բառը:
“Շնորհակալության” միջազգային օրը ոչ պաշտոնական տոն է: Այն պարզապես լավ առիթ է հիշել, որ մենք բոլորս էլ մարդ ենք, որ “մարդկային ոչինչ մեզ խորթ չէ”, որ շնորհակալություն հայտնենք մարդկանց, ովքեր մեզ օգնում են:
Բացի այդ, հոգեբանները կարծում են, որ “շնորհակալություն” բառը գերբնական հատկություն ունի եւ կարող է ջերմացնել մարդուն: Այն կարծես բանավոր “շոյանք” լինի, որը նույնքան հարկավոր է նաեւ հասուն մարդկանց: Այդ պատճառով էլ հարկավոր է մանկուց սովորեցնել քաղաքավարի լինել:
Ըստ որոշ տվյալների` “շնորհակալություն” բառն առաջին անգամ գրանցվել է 1586-ին զրուցարան-բառարանում, որը տպագրվել է Փարիզում: