Գիտնականները պարզել են ամենավտանգավոր երաժշտությունը վարորդների համար /վիդեո/
Բրիտանացի գիտնականները հերքել են այն փաստը, որ ղեկին դասական երաժշտություն լսելը նպաստում է ավելի անվտանգ երթեւեկությանը: Հակառակը` նրանք պնդում են, որ դասական երաժշտությունը բացասաբար է ազդում վարորդի ուշադրության եւ արագ կողմնորոշվելու ունակության վրա:
Մասնագետները կազմել են վարորդների համար “ամենավտանգավոր” դասական ստեղծագործությունների ցանկը, որը գլխավորել է Բեթհովենի հայտնի 5-րդ սիմֆոնիան: 2-րդ տեղում Բախի “Տոկատան” եւ “Ռե մինոր ֆուգա”-ն են: Իսկ “վտանգավոր եռյակը” եզրափակում է Շտրաուսի “Հիասքանչ կապույտ Դանուբի վրա” վալսը:
Հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ վարորդներն ավելի լավ է լսեն այնպիսի երաժշտություն, որն իր տեմպով համընկնում է սրտի զարկերի հաճախականության հետ: Կանայք առավել ագրեսիվ են վարում հիփ-հոփ եւ պարային երաժշտություն լսելիս: Տղամարդկանց մոտ “heavy metal”-ն է այդ դերում, սակայն 2 սեռի ներկայացուցիչներն էլ ավելի շատ սխալներ են անում ղեկին դասական երաժշտություն լսելիս:
Բացի այդ, մասնագետները կազմել են նաեւ “ամենաանվտանգ” երգերի թոփ-10-ը, որոնք օպտիմալ տեմպ ունեն մեքենան անվտանգ վարելու համար: Այս երգերը չեն նյարդայնացնում եւ չեն էլ ննջեցնում վարորդին: Տասնյակը հետեւյալ տեսքն ունի.
1. Norah Jones-“Come Awya with Me”
2. Travie McCoy feat. Bruno Mars-“Billionaire”
3. Jason Mraz-“I’m yours”
4. Coldplay-“The Scientist”
5. Elton John -“Tiny Dancer”
6. Justin Timberlake-“Cry me a River”
7. Aerosmith-“I don’t want to Miss a Thing”
8. Radiohead-“Karma Police”
9. S Club 7 Never- “Had a Dream Come True”
10. Bon Iver-“Skinny Love”