Ինչպիսին է տարվա հովանավոր օձը
Օձերը բարդ բնավորություն ունեն, որը նաեւ դժվար է մեկնաբանվում: Օձի տարում ծնված մարդիկ կարող են մեծ մտածողեր եւ համակարգող վերլուծաբաններ լինել: Նրանք աշխատասեր են:
Օձերը չեն ձգտում ընդարձակել իրենց շարժական եւ անշարժ գույքը: Նրանք կարող են բավարարվել միայն կենցաղում առաջին անհրաժեշտության պարագաներ ունենալով: Նրանք սիրում են մենակությունը, բնությունը, ընթերցանությունը, ժամանակի դանդաղ ընթացքը: Հազվադեպ են շուտափույթ որոշումներ կայացնում, սիրում են ամեն ինչ ծանրութեթեւ անել: Լռակյաց են, լուրջ, խելացի եւ իմաստուն, սակայն հաճույքով շփվում են իրենց համար հետաքրքիր եւ օգտակար մարդկանց հետ: Նրանց գործնական հարցերում կարող են թեթեւ բարդություններ լինել իրենց իսկ` շտապ հարցերում որոշում կայացնելը դանադաղեցնելու պատճառով:
Նրանց հնարավոր չէ մերժել լուրջ գործեր կատարելու դեպքում. մանրախնդիր են, պահպանողական եւ համառ: Նրանց մոտ շատ լավ է զարգացած բնազդը, որը հաստատվում է նրանց գիտելիքների մեծ պաշարի եւ մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ:
Օձերին սովորաբար հաջողվում է մեծ գումարներ տնտեսել` ասքետիկ կենսակերպ վարելով եւ խնայելով:
Սիրո հարցում, ինչպես եւ մյուս հարցերում, հիմնավոր են: Զուգընկեր փնտրելու հարցում եւս շատ մանրախնդիր են, սակայն այնուհետեւ նրանք կարող են պատվանդանի վրա դնել եւ երկրպագել երկար տարիներ: Հակված չեն թեթեւ սիրախաղերի, եթե սիրում են, ապա լուրջ եւ երկարատեւ:
Հակառակ սեռի մասին կարող են հոգ տանել, հաճոյախոսություններ անել եւ չափազանց շատ ուշադրություն դարձնել: Նրանք շռայլ են կրքի օբյեկտի հանդեպ: Սիրային հարցերում կարող են հրաժարվել տրամաբանությունից եւ տրվել զգացմունքներին: Այս հարցում նրանք առանց մածելու տրվում են բնազդին:
Օձերը խանդոտ են: Եթե սկսում են խանդել սիրելի մարդուն, հիմնականում հեռանում են նրանից: Օձերի հետ ամենաշատը համատեղելի են աքլորները եւ ցուլերը: