Խոհեմությունից զուրկ թագավորը մեծ անիրավություն անող է
Խոհեմությունից զուրկ թագավորը մեծ անիրավություն անող է, բայց անիրավությունն ատողը երկար կյանք կունենա։ Մահապարտի համար երաշխավոր եղած մարդը փախստական է դառնում և չի հաստատվում ոչ մի տեղ։ Խրատի՛ր որդուդ, և նա հանգստություն կտա քեզ, զարդ կլինի քո հոգու համար և չի հնազանդվի անօրեն ազգի։ Ով գնում է արդարության ճանապարհով, օգնություն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապվի։
Առակաց 28:16-18