Թոշակի տարիքը պետք է բարձրացնել` սկսում են չինովնիկներից
Ռուսաստանում ի վերջո ստիպված կլինեն բարձրացնել թոշակի տարիքը, քանի որ կյանքի տեւողությունը երկարում է, եւ դա բնական գործընթաց է։ Նման հայտարարություն է արել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ նշելով միեւնույն ժամանակ, որ «ամեն դեպքում առաջ ընկնել պետք չէ»։
Մեդվեդեւն ասել է նաեւ, որ եթե թոշակային տարիքը բարձրացվի, ապա պետք է սկսել նրանցից, ովքեր «հոգեբանորեն պատրաստ են»՝ պետական ծառայողներից, գրում է eadaily.com-ը։ «Պետական ծառայողները պատրաստ են ավելի երկար ծառայել, քան այլ կատեգորիայի մարդիկ։ Նախատեսվում է թոշակի անցնել 65 տարեկանում»,- ասել է վարչապետը։