23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Երիտասարդը մինչեւ վերջ մերկացել է վագրի առջեւ /ֆոտո/

Կալինինգրադցի մի երիտասարդ կենդանաբանական այգու փակվելուց հետո ներխուժել է այնտեղ եւ հանվել վագրերի վանդակի մոտ: Պահակախումբը բժիշկներ է կանչել, ովքեր հաստատել են, որ երիտասարդը առողջ է եւ գիտակցում է իր արարքը: 

Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան ժամը 6-ին: Երիտասարդը շատ է խնդրել, որպեսզի իրեն թույլ տան մտնել կենդանաբանական այգի` պատճառաբանելով, թե իրեն “գործով” շտապ պետք է այնտեղ հայտնվել: Հսկիչը նրան թույլ չի տվել, սակայն երիտասարդն այնուամենայնիվ, ներխուժել է: 

Պահակախումբը ոստիկանների եւ բժիշկների է կանչել, ովքեր երիտասարդին հայտնաբերել են բացարձակապես մերկ` գիշատիչների վանդակի առջեւ: Իր հագուստը` ներառյալ վերարկուն, անդրավարտիքը եւ վարտիքը, նա նետել է վագրի վանդակը:

Բժիշկները տղամարդուն հիվանադանոց են տեղափոխել, սակայն քիչ ավելի ուշ նրան տուն են ուղարկել: Նրանք պարզել են, որ երիտասարդը հարբած չի եղել: Մտածելով նման տարօրինակ արարքի դրդապատճառների մասին` բժիշկն ասել է. “Ո՞վ մեզնից խենթություններ չի արել երիտասարդ ժամանակ: Կարեւորը`ամեն ինչ առանց զոհերի եւ ավերածությունների է անցել”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ