Սեքս` ըստ չվացուցակի
Ըստ վերջին տվյալների`յուրաքանչյուր ազատ մարդ սեքսով զբաղվում է միայն այն ընթացքում, երբ ազատ ժամանակ ունի: Ստացվում է, որ մարդու անձնական կյանքը չվացուցակով է: Մարդիկ փորձում են իրենց խիտ գրաֆիկից ժամանակ գտնել անձնական կյանքի համար, նույնիսկ եթե տվյալ պահին նրանք հատուկ տրամադրված չեն անել այդ: Ընդ որում, եթե նրանք ցանկանում են սեքսով զբաղվել, սակայն ծրագրած գործեր ունեն, ապա ծրագրերը չպիտի խախտվեն: Միայն յուրաքանչյուր 3-րդ զույգն է խոստովանել, որ սեքսով է զբաղվում սիրելիի հետ հենց այն ժամանակ, երբ ունի համապատասխան ցանկություն: Ընդամենը 25 տոկոսն է հայտնել, որ սեքսով է զբաղվում այն ժամանակ, երբ զուգընկերն իր կողքին է, եւ դա իրենց անձնական կյանքի հիմնական գործոնն է:
Գիտնականների վերջին թեստերն ապացուցել են, որ մարդիկ գիշերային սեքսը ցերեկային սեքսից գերադասում են 13 անգամ:
Մասնագետները կարծում են, որ նման վերաբերմունքը սեքսի հանդեպ ստեղծվում է կյանքի լարված ռիթմի եւ մարդու նախադրյալների փոփոխության արդյունքում` ոչ նրանց ինտիմ կյանքի օգտին: Սակայն մասնագետները խորհուրդ են տալիս վերադարձնել սեքսն իր նախկին տեղը եւ ավելի մեծ ուշադրություն հատկացնել դրան, քանի որ հենց այն էլ պետք է մարդկանց, ովքեր հոգնում են գրասենյակում եւ տանը: Ընդ որում, կարիք չկա դրա համար ժամանակ հատկացնել հոգնեցուցիչ օրվա ավարտին կամ ուշ գիշերը, լավ է, երբ հաճախակի սեքսով են զբաղվում օրվա ընթացքում: