Եվա Ռիվասը` ՛՛օլիգարխների որս՛՛ է անում
Երգչուհի Եվա Ռիվասը “օլիգարխների որսորդի” համբավ է ձեռք բերել: Ըստ տարածված լուրերի` Եվայի հերթական “զոհը” ռուս գործարար, քաղաքական գործիչ Միխայիլ Պրոխորովն է, ով վերջերս հայտնվել է երգչուհու ֆեյսբուքյան ընկերների շարքում:
Ընկերության առաջարկն ընդունելուց հետո Եվայի պատին հայտնվել է “я все-таки доберусь до тебя” գրառումը:
Այս մասին տեղեկացրել է “esyes.am”-ը, որի թղթակցի հետ զրույցում Եվան ասել է, թե դա ընդամենը կատակ էր իր ընկերների կողմից, իսկ Պրոխորովն իրականում չկա իր ընկերների ցանկում:
Ինչ վերաբերում է երգիչ Արթուր Բեսթի հետ` Եվայի էջում հայտնված մտերմիկ նկարներին, ապա երգչուհին ասել է, որ Արթուրն ամուսնացած է, եւ իրենք պարզապես լավ ընկերներ են: “Իմ անձական կյանքում փոփոխություններ չկան: Ես ազատ եմ”,-նշել է երգչուհին: