16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Մարիխուանան օրինականացվել է Չեխիայում

Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը դեկտեմբերի 7-ին քվեարկել է մարիխուանայի օրինականացման օգտին, հաղորդում է  “Associated Press”-ը: Օրինագծի շրջանակներում մարիխուանան կվաճառվի դեղատներում` դեղատոմսերով: 

Մարիխուանա աճեցնել եւ արտահանել կարող են այնպիսի երկրներ, որոնք հատուկ թուլտվություն կունենան: Ներկայումս այն աճեցնելն անօրինական է: Այժմ փաստաթուղթը պետք է հավանության արժանանա խորհրդրանի վերին պալատի` Սենատի կողմից: 

Մարիխուանա օգտագործելն օրինական է Եվրոպական մի քանի երկրներում, մասնավորապես` Նիդերլանդներում եւ Պորտուգալիայում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի մի քանի նահանգներում: 

Ռուսաստանում մարիխուանան արգելված է: Այնտեղ բացառում են թմրանյութի օրինականացումը` պնդելով, որ այն հոգեկան հիվանդությունների է հանգեցնում` շիզոֆրենիայի, խորը դեպրեսիաների եւ այլն:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ