Թալինում թունավորվածները շարունակում են բուժում ստանալ
Թալինում գրանցված թունավորումներից հետո դեռ մարդիկ կան, ովքեր ստացիոնար բուժում են ստանում:
«Թալինի ԲԿ»-ի հերթապահ բժիշկը Henaran-ի հետ զրույցում ասաց, որ ներկա դրությամբ հիվանդների առողջական վիճակը բավարար է, և վերջիններս իրենց լավ են զգում:
Բժիշկը հավելեց նաև, որ մոտակա օրերին հիվանդներն արդեն դուրս կգրվեն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեռևս պարզ չէ, թե ինչի հետ են կապված Թալինում գրանցվող թունավորումները:
Հիշեցնենք, արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Արագածոտնի մարզի տարբեր համայնքներում թունավորման դեպքեր են գրանցվում: